Բրատիսլավայի «Սլովանը» Սլովակիայի առաջնության հերթական տուրում Տիգրան Բարսեղյանի գոլի ու ասիստի օգնությամբ 3։1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Միխալովցեի» նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հանդիպման չորրորդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 75-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում։
Բարսեղյանը գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Դա 32-ամյա ֆուտբոլիստի 7-րդն գոլն էր ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 17 հանդիպում։