Այս մարդիկ սուջուխ են ուտում, իսկ Բաքուն ռազմական շարժ է անում դեպի հարավ՝ Իրանի սահման

Իրանի հարցերը կարճ ժամանակում չկարողացան լուծել, դիմադրությունը սպասվածից ավելի ուժեղ է, հիմա նպատակ է դրել, որ մյուս երկրներին ներքաշեն պատերազմի մեջ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանը։

«Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանին, նրա տարածքում հենակետեր է դրել, հետախուզական կայաններ կան, Ադրբեջանը խորքային կախված է Իսրայելից և ԱՄՆ-ից, բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ գայթակղության, այս պահին չենք կարող։ Արդեն իսկ նկարներ կան, որ ռազմական տեղաշարժ է անում դեպի հարավ, իրանաադրբեջանական սահման։ Լրջագույն վտանգներ կան, դրա մասին ՀՀ իշխանությունը պետք է մտածի սուջուխ ուտելու փոխարեն»։

Սպասվող համապետական ընտրությունների մասին խոսելիս Մանվելյանը ընդգծեց, որ ընդդիմությունն ավելի ակտիվ պետք է գործի և ներկայացնի անվտանգային ծրագիր, խաղաղության իր օրակարգը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment