Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր, տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո. Գիսանե Պալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եթե Հայաստանի մասին երգ գրեի, այն, միանշանակ, կլիներ հույսի մասին: Ռոքը միայն բողոք չէ, և բողոքն ու հույսը բավական կապակցված են. այնտեղ, որտեղ կա բողոք, կա նաև հույս: Ես կգրեի թրեք, որը կուժեղացներ մարդուն»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը:

Նա խոսում է այսօր հայաստանյան հանրության շրջանում տիրող տրամադրությունների մասին. «Կուզեի մարդիկ հարգալից լինեին իրար նկատմամբ ու լավատես, մեր փրկիչը մենք պետք է լինենք»:

Գիսանե Պալյանը խոսում է նաև այսօր հայկական շոուբիզնեսում տիրող վիճակի մասին: Նրա համոզմամբ՝ մենք ունենք արտիստներ, որոնք միջազգային մասշտաբով են հետաքրքիր, օրինակ՝ Արամ MP3, Բրյունետ, Իվետա Մուկուչյան. «Իսկ Դոլյա վառավսկայա» երգողներ միշտ են եղել, ուղղակի առաջ քողարկում էին, հիմա տեսանելի են»:

Երաժիշտն անդրադառնում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ արվեստում տեղի ունեցած տրանսֆորմացիաներին. «Արհեստական բանականությունն այսօր ստեղծում է մեգահիթեր,տարակուսած ենք՝ ինչ կլինի հետո: Մարդկային գործոնն աստիճանաբար ջնջվում է դաշտից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Leave a comment