Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի շրջանակում կուսակիցների հետ Գյումրիում է։
Վարչապետը Գյումրու կենտրոնում շրջել է, հանդիպել քաղաքացիներ հետ, նվիրել ՀՀ քարտեզի մակետ-կրծքազարդը։
Այցի ժամանակ վարչապետը Ռոք դպրոցի երաժիշտների խնդրանքով այցելել է նաև դպրոց, ծանոթացել տարածքին, գործիքներին, նաև նվագել է երաժիշտների հետ։
Խումբը կոչվում է «Չամիչով բուլկի», որի հետ, ինչպես վարչապետը տեղում հայտարարեց, առաջիկայում «Վարչաբենդ»-ը կհամագործակցի։