Այս ընտրություններում մեր կարգախոսը լինելու է «Խելամիտ ուղի»-ն:
Խելամիտ Ուղի, որովհետև մենք միշտ փորձել ենք ռացիոնալ, իրատեսական, հաշվարկված և ռազմավարական լուծումներ առաջարկել դաշտում: Այդ դաշտը բավականին հեռու է հուզականությունից և պարզապես ցանկություններից: Ժողովուրդը սիրում է զգացմունքներով և պատրանքներով առաջնորդվել, ինչը մենք տեսանք 2020-2023 թվականներին: Մենք ի՞նչ պիտի անենք, մի պատրանք էլ մե՞նք ծախենք ժողովրդի վրա: Մենք դա չենք անելու, դա մեր ոճը չէ:
Մենք միշտ առաջարկելու ենք Խելամիտ Ուղի: Մեր Խելամիտ Ուղին մարմնավորելու է ամեն ինչ.
Եվ՛ մեր հակվածությունը իրական խաղաղության գործընթացին,
և՛ մեր հակվածությունը տեխնոլոգիական զարգացմանը,
և՛ մեր հակվածությունը ռազմավարական մտածողությանը,
և՛ մեր հակվածությունը իրատեսական քաղաքականությանը:
Խելամիտ ուղին այն է, ինչ այսօր մեր ժողովրդին պետք է: Ով հավատում է խելամտությանն ու ռազմավարական արվեստի անհրաժեշտությանը, պիտի գա մեզ հետ:
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: