ԵՄ-ն մեկ տարով կասեցնում է Վրաստանի պաշտոնյաների առանց վիզայի մուտքը

Եվրոպական հանձնաժողովն կասեցրել է առանց վիզայի ճամփորդության իրավունքը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Որոշումը կտևի 2026-ի մարտի 6-ից մինչև 2027 թվականի մարտի 6-ը։

Վիզայի կասեցման մեխանիզմը ակտիվացվել է՝ ի պատասխան Վրաստանի կողմից վիզային ազատականացման շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ ժողովրդավարության և հիմնարար իրավունքների ոլորտում դիտավորյալ ու շարունակական խախտման։

Վրաստանի իշխանությունների գործողությունները 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, ներառյալ բողոքողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, բացասաբար են անդրադարձել Վրաստանում իրավիճակի վրա և հանգեցրել են մի շարք հիմնարար իրավունքների ու միջազգային իրավական նորմերի խախտման,- նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վրաստանը նաև հրաժարվել է համապատասխանեցնել իր վիզային քաղաքականությունը ԵՄ-ի հետ, ինչը անձնագրային ազատ ճամփորդության պահպանման էական պայման է։

Ուղեցույցները առաջարկում են բոլոր վրացի քաղաքացիների նկատմամբ բարձրացված հսկողություն՝ ԵՄ արտաքին սահմաններ հատելիս. Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները ԵՄ պաշտոնական և դիվանագիտական ​​գործուղումների ժամանակ պարտավոր են օգտագործել իրենց դիվանագիտական ​​կամ ծառայողական անձնագիրը։ Այս պահանջի չպահպանումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի։

The post ԵՄ-ն մեկ տարով կասեցնում է Վրաստանի պաշտոնյաների առանց վիզայի մուտքը appeared first on CIVILNET.

Leave a comment