Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մարտի 6-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեկ անձ վառվող տարա նետում կառույցի դարպասներին։ Կառույցը, որի դարպասներին հարվածում է քաղաքացին, ԱԱԾ շենքն է։
ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ հանցագործություն կատարելու կասկանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ է նախաձեռնվել երեք հոդվածով՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խուլիգանության և ահաբեկչության։
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
The post ԱԱԾ շենքը հրկիզելու փորձի առթիվ վարույթ է նախաձեռնվել appeared first on CIVILNET.