Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը: Հայտնում է ԱԳՆ-ն։
Թռիչքը պետ է կայանալ առավոտյան 06։55-ին, սակայն հետաձգվել էր 09։30, հետո արդեն՝ 15։00։
ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին։
Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի։
Այսօր առավոտյան Արաբական միացյալ էմիրությունների կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը:
Մինչ որոշումը՝ չվերթները հետաձգվել էին օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու պատճառով։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է Դուբայ-Երևան չվերթը appeared first on CIVILNET.