Աշտարակից հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հաջորդ կանգառը Թալինն էր: Միասին թակեցին բնակիչների դռներ, մտան տներ, բարեւեցին, մտան խանութներ:
-Ի՞նչն է թանկացել, – բանջարանոց մտնելով՝ աշխատակիցներին հարցրեց Փաշինյանը:
-Նորմալ է,- պատասխանեց աշխատակիցը ու այդպես էլ հստակ չասաց թանկացումների մասին, դեռ մի բան էլ համոզեց՝ բաներ կան մի քիչ էլ իջել են:
Փաշինյանի մոտ բերեցին թալինցի փոքրիկ Հայկոյին՝ վարչապետին հաճոյանալով, թե երեխան վարչապետին էր ուզում տեսնել.
-Քեզ Հայաստանը նվիրե՞մ, Հայկո ջան: Հայաստան եմ նվիրում, համաձա՞յն ես,-հարցրեց Փաշինյանն ու Հայկոյի կրծքավանդակին «Հայաստանը» փակցրեց:
Թալինում մի երիտասարդ դիմեց օգնության համար՝ աջակցություն խնդրելով, որ զրոյից կարողանա սկսել իր գործը: Փաշինյանն էլ «ցրեց»՝ ասելով, որ ընտրական շրջան է, հիմա չեն կարող:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: