Վիետնամում ՀՀ դեսպանության հետ 12 քաղաքացի է կապ հաստատել․ ՀՀ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260307/vietnamum-hh-despanutjan-het-12-qaghaqaci-e-kap-hastatel-hh-agn-99594095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«զվարթնոց» օդանավակայան, վիետնամ, կամբոջա, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն

«զվարթնոց» օդանավակայան, վիետնամ, կամբոջա, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

ՀՀ քաղաքացիներից մեկն էլ սպասում է Բահրեյն վերադառնալուն։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Վիետնամում ՀՀ դեսպանության (համատեղության կարգով` նաև Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) հետ այս պահին կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Նրանցից 4-ը մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին-Գուանճոու-Ալմաթի-Թբիլիսի թռիչքով, այնուհետ Թբիլիսիից մեքենաներով կվերադառնան Երևան, 7-ը մարտի 9-ին վերադառնալու են Հայաստան Հոշիմին֊Ուրումչի֊Երևան երթուղով»,- գրում է Բադալյանը։

Նրա խոսքով՝ ևս մեկ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից սկսել էին սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։

Leave a comment