Իրանի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է չհարձակվել հարևան երկրների վրա, բայց պայման կա

Երեկ Իրանի ժամանակավոր ղեկավարության խորհուրդը որոշել է այլևս չհարձակվել հարևան երկրների վրա կամ հրթիռներ չարձակել,  ասել է խորհրի անդամ, երկրի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

Սակայն Իրանի նախագահը պայման է նշել։ «…եթե այդ երկրներից Իրանի վրա հարձակումներ չլինեն», – ընդգծել է Փեզեշկիանն ազգին ուղղված իր ուղերձում։

– Նրանք [ԱՄՆ] իրենց երազանքը կտանեն գերեզման, եթե կարծեն, թե մենք անվերապահորեն կհանձնվենք։

– Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Մենք որևէ մտադրություն չունենք ագրեսիայի դիմել այլ երկրների նկատմամբ։

Leave a comment