Հոգեւորականներն աղոթեցին այս օրերին անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, հայ ժողովրդի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար

Մեծ Պահքի խորհրդանշական ճանապարհորդության այս օրը առանձնակի էր :

Այսօր Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական աղոթքի էին մեկտեղվել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները՝ գլխավորությամբ Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի:

Հոգեւորականներն աղոթեցին այս օրերին անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, հայ ժողովրդի խաղաղության, Հայ Եկեղեցու զորացման և հավատացյալ ժողովրդի հոգևոր կյանքի ամրապնդման համար։

Համատեղ այս խոկումը դարձավ նաև եղբայրական սիրո և եկեղեցական միասնության գեղեցիկ վկայություն. քահանաները միատեղ եւ միասիրտ ցույց տվեցին, որ անվերապահորեն վստահություն ունեն Տիրոջ ողորմության նկատմամբ։

Ժամերգության ընթացքում իր խոսքը ներկաներին փոխանցեց Մասյացոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Հայր Սուրբը ողջունեց ուխտաբար Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի եկած հոգևորականներին և հավատացյալներին՝ կարևոր համարելով նման հանդիպումները:

Անդրադառնալով նաև Տնտեսի կիրակիի խորհրդին՝ Հայր Սուրբը շեշտեց, որ այս կիրակին հավատացյալին հիշեցնում է Աստծուց տրված պարգևների և շնորհների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին՝ կոչ անելով դրանք օգտագործել բարիքի և Աստծո փառքի համար։

Այսպիսի հանդիպումները կարևոր դեր ունեն հոգևորականների միջև փոխադարձ զորակցության, փորձառության փոխանակման և եկեղեցական ծառայության մեջ միասնական ընթացքի պահպանման համար։

Թող Աստծո օրհնությունը մշտապես հովանի լինի Հայ Եկեղեցուն և եկեղեցում անսասան ծառայող հոգևորականներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment