Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել | ՄԱՄՈՒԼ.ամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, հայտնում է Կրեմլը։

«Ռուսաստանի նախագահը կրկին խորին ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմական ու քաղաքական ղեկավարության անդամների սպանության, ինչպես նաև Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիայի հետևանքով բազմաթիվ քաղաքացիական զոհերի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Կրեմլը նշել է, որ վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և քաղաքական ու դիվանագիտական ​​կարգավորման ուղուն հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։

Leave a comment