Ադրբեջանում 8 քաղաքացի է ձերբակալվել Իրանի ԻՀՊԿ-ին օգնելու մեղադրանքով

https://arm.sputniknews.ru/20260306/adrbejanum-8-qaghaqaci-e-dzerbakalvel-irani-ihpk-in-ognelu-meghadranqvov-99583140.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/938/70/9387017_173:0:2904:2048_1920x0_80_0_0_729556236de35d04b53a82669742218f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իսրայել, պատերազմ, ահաբեկչություն, նախիջևան

ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իսրայել, պատերազմ, ահաբեկչություն, նախիջևան

Բաժանորդագրվել

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ադրբեջանի 8 քաղաքացիներ ձերբակալվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) օգնելու և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների նախապատրաստմանը մասնակցելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է AzTV հեռուստաալիքը, հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությանը։

Նշվում է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութերի պատրաստման և փոխանցման, ինչպես նաև օտարերկրյա հետախուզական ծառայության համար առաջադրանքներ կատարելու համար։ Նրանց սպառնում է 6,5 տարվա ազատազրկում։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հակահետախուզական գործողությունների ընթացքում «կանխվել են ահաբեկչական սադրանքները և հետախուզական տվյալներ հավաքելու փորձերը»։

Նշվում է, թե հնարավոր թիրախների թվում են եղել Բաքու-Ջեյհան նավթատարը, Իսրայելի դեսպանատունը, սինագոգը և հրեական համայնքի առաջնորդը։

Leave a comment