Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ադրբեջանին աջակցելու համար։
«Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում մեր միջազգային գործընկերներից ստացված աջակցության հայտարարությունների, նամակների և հեռախոսազանգերի համար՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի դեմ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք այս ընթացքում կանգնած էին Ադրբեջանի կողքին և գնահատում ենք նրանց շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը»,- նշվում է X-ում Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: