Գյուղերում բնակվող սիրելի քույրեր և եղբայրներ, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի տնտեսական չորրորդ քայլով՝ գյուղատնտեսական մթերման կայանների ստեղծմամբ, դուք այլևս չեք ունենա մթերման խնդիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը:
«Դուք միայն պետք է աճեցնեք ձեր բերքը, տաք մթերման կայանին և ստանաք եկամուտ, դուք այլևս չեք «ճռռա» վարկերի տակ, դուք այլևս չեք մտածի պարարտանյութերի և դիզվառելիքի մասին, այդ ամենը կհոգա մթերման կայանը», – նշել է նա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)