Քննարկումներ, միջոցառումներ և հանդիպումներ՝ նվիրված աշխարհիկ մարդկանց հոգևոր կյանքին ու ընկալումներին։ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» և «301 Առաջնորդների Զարգացման Միավորում» ՀԿ-ները մարտի 4-ին և 5-ին կազմակերպել էին միջոցառում՝ «Ինչպես լինել ակտիվ քաղաքականության մեջ իբրև քրիստոնյա» թեմայով։
ՀԿ նախագահը կարևորում է, որ հասարակության տարբեր բնագավառի ներկայացուցիչներ կարողանան ուսումնասիրել արևմտյան քրիստոնեական երկրների փորձը՝ քաղաքականության մեջ։
Միջոցառման բանախոսն էր՝ Նիդեռլանդների քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Հարոլդ Հուգլանդերը, որը նաև Նիդեռլանդների թագավորի նախկին խորհրդականն է եղել։
Բանախոսության ընթացքում քննարկվել են Աստվածաշնչյան առաջնորդության օրինակները, քրիստոնեական արժեքների դերը քաղաքականության մեջ, ժամանակակից ընտրարշավների մեթոդները և սոցիալական մեդիայի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։
Հավելենք, որ «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությունների շարքում է նաև ամենամյա «Հայաստանի Հանրապետության աղոթք-նախաճաշ» միջոցառումը, որի նպատակն է խթանել արժեքների վրա հիմնված երկխոսությունը և միավորել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ անկախ նրանց քաղաքական, կրոնական կամ էթնիկ պատկանելությունից։