ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԵՄ-ը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Որոշումը կայացվել է Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի շրջանակներում իր պարտավորությունների խախտման պատճառով։
«Վրացական իշխանությունների 2024 թվականի հոկտեմբերից ի վեր ձեռնարկված գործողությունները, այդ թվում՝ բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների ճնշումը, բացասաբար են ազդել Վրաստանում տիրող իրավիճակի վրա և հանգեցրել են մի շարք հիմնարար իրավունքների և միջազգային իրավական նորմերի խախտման։ Վրաստանը նաև հրաժարվել է պահպանել ԵՄ վիզային քաղաքականությունը, որը առանց վիզայի ռեժիմի պահպանման նախապայման է», – ասվում է հայտարարության մեջ։
«Սահմանափակումները կգործեն մինչև 2027 թվականի մարտի 6-ը: Այն դեպքում, եթե Վրաստանի իշխանությունները չլուծեն կառավարման և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները, Եվրահանձնաժողովը կերկարաձգի միջոցառումները ևս երկու տարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
–00—ՅՄ