Լոնդոնում 4 անձ է ձերբակալվել Իրանի հետ կապված հակաահաբեկչական հետաքննության շրջանակում

Քաղաքականություն

06.03.2026 | 14:55

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Իրանի հետ կապված հակաահաբեկչական հետաքննության շրջանակում 4 անձ է ձերբակալվել, հայտնում է տեղի ոստիկանությունը, գրում է BBC-ն։

Նշվում է, որ ձերբակալվել է մեկ իրանցի ու երեք բրիտանա-իրանական երկքաղաքացի՝ օտարերկրյա հետախուզական ծառայությանը օգնելու կասկածանքով։ Հետաքննությունը վերաբերում է Լոնդոնի հրեական համայնքների հետ կապված վայրերի և անհատների ենթադրյալ հսկողությանը։ Խուզարկությունները շարունակվում են Ուոթֆորդում, Բարնեթում և Ուեմբլիի մեկ հասցեում։

40-ամյա և 55-ամյա տղամարդիկ ձերբակալվել են Բարնեթի, 52-ամյա տղամարդը՝ Ուոթֆորդում և 22-ամյա երիտասարդը՝ Հարրոուում։

Հարրոուի նույն վայրում ձերբակալվել են ևս վեց տղամարդիկ՝ 29, 39, 42, 49 տարեկան, և երկու 20 տարեկան երիտասարդներ, որոնք կասկածվում են հանցագործին օգնելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment