ԱՄՆ-ն քննարկում է մի քանի հնարավոր թեկնածուներ, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո կարող են ղեկավարել Իրանը։ Այս մասին «NBC News»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք ուզում ենք, որ նրանք լավ առաջնորդ ունենան: Մենք ունենք մի քանի հոգի, որոնք, իմ կարծիքով, գլուխ կհանեին այդ խնդրից», ասել է ԱՄՆ ղեկավարը՝ հրաժարվելով անուններ նշել:
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ցուցակում ընդգրկված թեկնածուները չզոհվեն ռազմական գործողության ընթացքում:
«Այո, մենք հետևում ենք նրանց։ Մենք ուզում ենք գալ և ամեն ինչ մաքրել։ Մենք չենք ուզում, որ որևէ մեկը գա և 10 տարվա ընթացքում վերականգնի ամեն ինչ »,- շեշտել է Դ. Թրամփը: