Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանը Կիևին է վերադարձրել 300 ռազմագերի, որի դիմաց Ուկրաինան Մոսկվային է հանձնել 300 ռուս ռազմագերի։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ժնևի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Ռուսաստանը մարտի 5-ին և 6-ին Ուկրաինայի հետ իրականացնելու է 500-ը 500-ի դիմաց ռազմագերիների փոխանակում։