Ո՞ր քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (ՄՀԻ) եւ ԲՐԵՎԻՍ ընկերության իրականացրած ՀՀ բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով՝ պատկերն այսպիսին է. 24%-ը պատասխանել է, որ կընտրի ՔՊ-ին, «Ուժեղ Հայաստանին» ձայն կտա հարցվածների 9%-ը, «Հայաստան» դաշինք/ՀՅԴ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ 3%-ը, նույնքան էլ ձայն կտան Գագիկ Ծառուկյանին:
Ըստ հարցման արդյունքների՝ 1-ական տոկոս ձայն ունեն Վարդան Ղուկասյանը, Հայաստանի շնորհապետական կուսակցություն/Գուրգեն Սիմոնյանը, «Միասնության թևեր» կուսակցություն/Արման Թաթոյանը եւ «Հանրապետություն» կուսակցություն/Արամ Զ. Սարգսյանը:
5%-ը որոշել է փչացնել քվեաթերթիկը, 8%-ը որոշել է չմասնակցել ընտրություններին, 30%-ը չի որոշել կամ դժվարացել է պատասխանել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: