Թիկնիզյանի շքեղ գոլը գավաթային խաղում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը փայլուն հանդիպում է անցկացրել Սերբիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում և խփել իր պաշտոնական աառաջին գոլը Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում։

Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նովի Պազարին» և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:

Թիկնիզյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և հենց սկզբից աչքի ընկել մեծ ակտիվությամբ։ 9-րդ և 21-րդ րոպեներին հայ պաշտպանը ձախ եզրից կատարած սուր փոխանցումներով վտանգավոր պահեր է ստեղծել մրցակիցների դարպասի մոտ:

Իսկ հանդիպման հաշիվը Նաիրը բացել է 37-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկումից հետո, երբ տանտերերի պաշտպանները փորձել են հեռացնել գնդակը տուգանային հրապարակից, Թիկնիզյանն առաջինն է հասել անդրադարձին և մոտ 20 մետրից հուժկու հարվածով գրավել դարպասը։

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 79-րդ րոպեին։

Leave a comment