ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իրանի ղեկավարի պաշտոնում հայտնվի այնպիսի առաջնորդ, ինչպիսին ամերիկյան հարձակման հետևանքով սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ պատրաստվում այս ամենի միջով անցնել, որ վերջում մեկ այլ Խամենեի ստանանք։ Ես ուզում եմ մասնակցել ընտրական գործընթացին»,- ասել է Թրամփը՝ Time ամսագրին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ իրանցիները կարող են ինքնուրույն ընտրել նոր առաջնորդ, սակայն ԱՄՆ-ն պետք է համոզվի, որ նա կլինի «ԱՄՆ-ի նկատմամբ ողջամիտ տրամադրված մարդ»։
Նա նաև նշել է, որ ակնկալում է որոշակի դեր խաղալ Իրանում նոր իշխանության ձևավորման գործում: