Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ 2 մարտի, 2026թ-ի հրամանագրով, Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմ՝ Մակարավանքում, ընդ իշխանությամբ Առաջնորդական տեղապահի։
5 մարտի, 2026թ-ին Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի թիվ 14 հրամանով Բարեշնորհ Ջանիկ սարկավագ Բաղդասարյանը նշանակվել է Իջևանի տարածաշրջանի Մակարավանք վանական համալիրի, ինչպես նաև համատեղությամբ՝ Խաշթառակ գյուղի Սուրբ Դավիթ և Լուսահովիտ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր ծառայություն մատուցող սարկավագ։
Տավուշի թեմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)