Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում հռետորաբանությունը հասնում է հիստերիայի եզրին. ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրավիճակը նրանց համար օրեցօր վատանում է։ Ահա թե ինչու է այդպիսի նյարդայնություն, որը հիստերիայի եզրին է», – ասել է նա։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ իրավիճակը «կշարունակի վատթարանալ»։
Պեսկովը նաև հայտարարել է, որ ժամանակն է, որ Ուկրաինայում ինչ-որ մեկը պատասխանատվություն վերցնի իր վրա և անի հնարավոր ամեն ինչ՝ բանակցությունների հաջողությունն ապահովելու համար։