ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իրանը ղեկավարի մեկ այլ Խամենեի․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իրանը ղեկավարի ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նման առաջնորդը և մտադիր են համոզվել, որ պետության նոր ղեկավարը ողջամիտորեն է տրամադրված Վաշինգտոնի նկատմամբ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես չեմ պատրաստվում այս ամենի միջով անցնել, որպեսզի արդյունքում այլ Խամենեի ստանանք։ Ես ուզում եմ մասնակցել ընտրության գործընթացին», – ասել է Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում։

Ամերիկացի նախագահի խոսքով՝ իրանցիները կարող են ընտրել իրենց նոր առաջնորդին, սակայն Միացյալ Նահանգները պետք է համոզվի, որ դա այնպիսի անձնավորություն է, որը «ողջամտորեն է տրամադրված  Միացյալ Նահանգներին»։

Leave a comment