Հայաստանում անցկացված հարցումը բացահայտել է երկրի 5 գլխավոր խնդիրները

ՀՀ բնակիչների 21%-ը ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները համարել է երկրի գլխավոր հիմնախնդիրը


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բնակիչների 21%-ը ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները համարել է երկրի գլխավոր հիմնախնդիրը։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման տվյալները։


«18%-ը որպես գլխավոր խնդիր նշել է տնտեսությունը և գործազրկությունը։ Ցածր աշխատավարձերն ու թոշակները մտահոգում են հարցվածների համապատասխանաբար 9%-ին և 8%-ին», – նշված է հարցման արդյունքներում։


Հետազոտությունն իրականացվել է BREVIS ընկերության կողմից՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով։ Տվյալների հավաքագրումը կատարվել է հեռախոսային հարցման միջոցով 2026 թվականի փետրվարի 3-13-ը՝ ՀՀ 1506 քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 18 տարին լրացած բնակիչների շրջանում։


Leave a comment