Ադրբեջանի ՊՆ-ն՝ թիվ 1 զորահավաքի մասին

Քաղաքականություն

06.03.2026 | 11:30

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է թիվ 1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների ընթացակարգը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ զորահավաք հայտարարվելիս Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական ​​պատրաստության։ Միաժամանակ, սկսվում է պահեստազորի անձնակազմի զորակոչը։

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծել է, որ նման միջոցառումները նպատակ ունեն ապահովել բանակի օպերատիվ պատրաստվածությունը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտնել էր ԶՈՒ-ն թիվ մեկ պատրաստվածության վիճակի բերելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment