Բոլոր քահանաներին էլ մոտեցել են, ասել են՝ եթե չենթարկվեք թեմի նախկին առաջնորդին, այլևս չեք ծառայի. Տեր Հարություն





Բոլոր քահանաներին էլ մոտեցել են, բացի Մասիսի տարածաշրջանից։ Այս masin NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արարատի մարզի Արարատ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հարությունը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ համայնքապետարանի աշխատակիցները մոտեցել են Մասյացոտն թեմի քահանաներին, տարբեր տեսակի ճնշումներ են գործադրել, փորձել են համոզել, որ թեմի նախկին առաջնորդին միանան, նրան աջակցեն։

«Առաջարկել են միանալ թեմի նախկին առաջնորդին, ենթարկվելու նրան, հակառակ պարագայում հեռանալ եկեղեցուց։ Դա կարելի է բնորոշել որպես սպառնալիք, որ ասել են՝ այստեղ չեք կարող ծառայել։ Մենք մանրամասն մատնանշել ենք, որ եկեղեցական կարգուկանով ենք նշանակված, և եկեղեցական կարգուկանով կարող ենք տեղափոխվելու։

Սա հաճելի վիճակ չէ, որովհետեւ սրա մեջ ոչ մի հոգևոր բան չկա»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենց մոտեցողները եղել են քաղաքացիական անձինք։

Տեր Հարությունը նշեց, որ իրենք իրավապահներին չեն դիմել. «Այդ գործառույթն իրավասու է իրականացնել թեմի առաջնորդը, եթե կարիք լինի, վստահաբար այդ միջոցին էլ կդիմի։ Թեմի առաջնորդը ինչ որ ներկայացնի, մենք էլ այդ ամենի տակ ստորագրում ենք։ Թեմի հավաքական կարծիքը, դիրքորոշում իրավասու է ներկայացնել թեմի առաջնորդը, մենք ենթակա ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Վստահաբար, ահաբեկված չենք և մեր ծառայությունը շարունակում ենք եկեղեցում»։




դիտվել է 225 անգամ