Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին

Քաղաքականություն

06.03.2026 | 10:03

Թեհրանի վրա ծանր հարձակումների մասին հաղորդումներ են ստացվում՝ այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել է, որ հարվածում է «ռեժիմի ենթակառուցվածքներին»՝ Իրանի դեմ Միացյալ Նահանգների հետ սկսված պատերազմի «նոր փուլում», գրում է France 24-ը։

Վաղ առավոտյան իրանական լրատվամիջոցները հաղորդել են մայրաքաղաք Թեհրանին ծանր հարվածների մասին։

Իսրայելի ԳՇ պետ Էյալ Զամիրն ավելի վաղ զգուշացրել էր, որ իսրայելա-ամերիկյան արշավն անցնում է «հաջորդ փուլ» և «կհանգեցնի ռեժիմի և դրա ռազմական կարողությունների հետագա կազմաքանդման»։

«Մենք առջևում ունենք լրացուցիչ անակնկալներ, որոնք ես  մտադիր չեմ  բացահայտել»,- հեռուստատեսային հայտարարության մեջ ասել է գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

 

Leave a comment