Դուբայում և Աբու Դաբիում պայթյունների ձայներ են լսվել․ ՀՕՊ-ն ակտիվ աշխատում է


Դուբայի և Աբու Դաբիի երկնքում ակտիվ գործում են հակաօդային պաշտպանության համակարգերը, լսվել են պայթյունների ձայներ։ Այդ մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը։


 


«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը հակազդում է Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։


 


Հետագայում Reuters-ը, հղում անելով ականատեսներին, հաղորդել է, որ Աբու Դաբիի երկնքում լսվել են ևս մի քանի պայթյուններ։

Leave a comment