Աշակերտը փայտե մուրճով հարվածել է համադասարանցու գլխին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում մարտի 5-ի առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել 9–րդ դասարանի երկու աշակերտների միջև, ինչի հետևանքով աշակերտներից մեկը գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՆԳՆ Ոստիկանությունից «Նյուզ»-ին հայտնել են՝ ահազանգը ստացել են առավոտյան 10։20-ի սահմաններում, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։
     Ծեծկռտուքի ընթացքում աշակերտներից մեկը փայտե մուրճով հարվածել է մյուսին, ինչի հետևանքով 15-ամյա տղան գլխի պատռվածքով հոսպիտալացվել է։
     Առավել մանրամասն` տեսանյութում:

Leave a comment