Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը

Քաղաքականություն

05.03.2026 | 23:30

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային իսպանական TVE հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ երկրները «կվճարեն գինը՝ վաղ թե ուշ», եթե չխոսեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-Իսրայելի հարձակման դեմ, գրում է DW-ն։

Բաղային նաև կրկնել է Թեհրանի պնդումները, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը արձակվել է Իրանից։

Թեհրանը և աշխարհի շատ փորձագետներ ԱՄՆ-Իսրայել հարձակումը համարում են միջազգային իրավունքի խախտում, այս տեսակետը վերջերս արտահայտել է նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որը միակ ԵՄ առաջնորդն է, որը բացահայտորեն դեմ է արտահայտվել ԱՄՆ-Իսրայելական արշավին, ասվում է հրապարակման մեջ։

Սանչեսը, որն առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը՝ հրաժարվելով թույլ տալ, որ իր երկրում գտնվող բազաներն օգտագործվեն Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, չորեքշաբթի կրկնել էր իր քննադատական ​​​​դիտարկումները՝ ասելով, որ միջազգային իրավունքը, «որը պաշտպանում է մեզ բոլորիս, հատկապես՝ քաղաքացիական բնակչությանը», վտանգված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment