Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման

Քաղաքականություն

05.03.2026 | 23:19

ՌԴ Եկատերինբուրգի Կիրովի դատարանն ադրբեջանական սփյուռքի յոթ անդամների դատապարտել է 10-ից 22 տարի ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում՝ 2001-2011 թվականներին կատարված սպանությունների համար, հաղորդում է Mediazona-ն, որին վկայակոչում է Current Time-ը։

Նշվում է, որ սփյուռքի նախկին ղեկավար Շահին Շիխլինսկին դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Բաքիր Սաֆարովը դատապարտվել է 10 տարվա, Մազահիր Սաֆարովը՝ 13, Շուջայադդին Ռաջաբովը և Քամալ Սաֆարովը՝ 14, Այազ Սաֆարովը՝ 20, իսկ Ակիֆ Սաֆարովը՝ 21 տարվա ազատազրկման։

Մեղադրյալների մեծ մասը մեղադրվում է 2001, 2010 և 2011 թվականներին տեղի գործարարների սպանությունների և սպանության փորձի մեջ։

Քննիչների կարծիքով՝ հանցագործությունների դրդապատճառը բիզնեսում ազդեցության ոլորտների բաժանումն էր և սփյուռքում առաջնորդության համար պայքարը։

Շահին Շիխլինսկին ներգրավված է նաև մեկ այլ գործում. որդու՝ Մութվալայի հետ միասին նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակման մեջ։ Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին Եկատերինբուրգի իրավապահ մարմինների կողմից անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի քաղաքացիների դեմ անցկացված ռեյդերից կարճ ժամանակ անց։ Ռեյդերի ժամանակ սպանվել էին երկու ձերբակալված՝ եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։

Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են խոշտանգումների և սպանության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment