«Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները». Դանիել Իոաննիսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում, հավանաբար, լսվել է Նախիջևանւց աշխատող ադրբեջանական ՀՕՊ-ի ձայնը։
     Դատելով տարբեր հանգամանքներից ու տարբեր տեղեր գտնված մարդկանց պատմածից, էական է հավանականությունը, որ Սյունիքի հարավային հատվածներում լսվել են ադրբեջանական ՀՕՊ-ի կրակոցների ձայները։
     Ով եղել է մարտական գործողությունների գոտիներում գիտի, որ ՀՕՊ-ի որոշ տեսակների կրակոցի ձայնը, երբեմն, հրետանուց էլ ուժգին է։
     Հիշեցնեմ, որ այսօր Նախիջևան մի քանի իրանական ԱԹՍ է մտել, որոնց մի մասը, ըստ Ադրբեջանական ՊՆ-ի` խոցվել են օդում։ Շատ հավանական է, որ հենց այդ խոցումները, կամ ՀՕՊ հրթիռների արձակումներն էլ լսվել են մեր տարածքում»։

Leave a comment