Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է «Aeroflot Open Legends» վետերան շախմատիստների մրցաշարի հաղթող

Փետրվարի 28-ից մարտի 5-ը  Մոսկվայում անցկացվել է «Aeroflot Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open Legends» վետերան շախմատիստների մրցաշարի հաղթող։


Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։


Փետրվարի 28-ից մարտի 5-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է «Aeroflot Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:


«Aeroflot Open»-ը անցկացվում է 2002 թվականից։ 2004 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար։


Հայաստանից մրցաշարին մասնակցել են 11 շախմատիստներ՝ ՄԳ Շանթ Սարգսյանը, ՄԳ Հայկ Մարտիրոսյանը, ՄԳ Արամ Հակոբյանը, ՄՎ Վահե Սուքիասյանը, ՖՎ Միքայել Մանվելյանը, ՄՎ Ստեֆան Պոգոսյանը, ՖՎ Էդգար Հայրապետյանը, ՄՎ Վահե Դանիելյանը, ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյանը, ՖՎ Մենուա Հակոբյանը, ՖՎ Մանվել Առաքելյանը։


Մրցաշարի շրջանակում անցկացվել է նաև շրջանային մրցաշար, որտեղ մասնակցել են հինգ անվանի վետերան շախմատիստներ: Մրցաշարին մասնակցել է նաև հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը։


 


Leave a comment