ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 151,444.9 մլն դրամ։ 2025 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․3% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 9․0%-ով և կազմել 44,340.5 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 64․8%-ով և կազմել 8,670.8 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 19․1%-ով և կազմել 12,958.9 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 44․8%-ով և կազմել 2,315.1 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 82․1%-ով և կազմել 148.2 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 11․1%-ով և կազմել 98.3 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 176․5%-ով և կազմել 12,117.7 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 14․6%-ով և կազմել 793.9 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը նվազել են 49%-ով և կազմել 784.8 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 35․4%-ով և կազմել 69,216.7 մլն ՀՀ դրամ։

Leave a comment