ԱԽ նիստ է տեղի ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այլ պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։

Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post ԱԽ նիստ է տեղի ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը appeared first on CIVILNET.

Leave a comment