«Արման Թաթոյանի հետ որեւէ քաղաքական համագործակցություն չունեմ եւ չեմ ունեցել»․ Սերժ Սարգսյան

«Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում։ Ես առանձնապես էդպես կոշտ որեւէ քննադատություն չեմ լսել»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցը վերաբերում էր «Միասնության թեւեր» նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանի՝ նախկին նախագահների հասցեին հնչեցրած քննադատություններին։ Հիշեցնենք, նա հայտարարել էր, որ նախկին նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։

Ինչ վերաբերում է իշխանական ճամբարից հնչող հայտարարություններին՝ Արման Թաթոյանի եւ Սերժ Սարգսյանի կապի մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ Արման Թաթոյանի հետ որեւէ քաղաքական համագործակցություն չունի եւ չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment