Հայտնի է Նախիջևանի որ մասում են ընկել «իրանական ԱԹՍ-ները» | Բաքվից ինքնաթիռ է հետ վերադարձել

– Ադրբեջանական ԶԼՄ-ները ցուցադրել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում «ընկած իրանական անօդաչու թռչող սարքի մնացորդները»։

Տեսանյութ

– Բաքվից Նախիջևան թռչող AZAL ավիաընկերության ինքնաթիռը հետ է վերադարձել։

 

– «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանից թռչող երկու անօդաչու թռչող սարքեր են վթարի ենթարկվել և պայթել Նախիջևանում։ Գործակալության տվյալներով՝ մեկ անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել օդանավակայանի տարածքում, իսկ մյուսը՝ դպրոցի բակում։ Ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են։

– «Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը» վթարի են ենթարկվել և պայթել օդանավակայանի շենքի և  Բաբաք շրջանի Շեքերաբադ գյուղի ավագ դպրոցի մոտ։ Azertac-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ և շտապօգնության խմբեր։

Նկարներ

 

– Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ավելի վաղ հայտնել էին, որ «Իրանից արձակված հրթիռներ և ԱԹՍ–ներ» են ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում

Նախկինում Թեհրանը հերքել էր  Թուրքիայի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման մասին տեղեկությունները։

 

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «անօդաչու թռչող սարքերի հարձակումը»

«Այս հարձակումը Ադրբեջանի տարածքում հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի վերոնշյալ հարցը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ»։

– Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։ Մեկ անօդաչու թռչող սարք բախվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքին, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։

Leave a comment