Տավուշում 6 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Խոշոր ավտովթար Տավուշում՝ 6 մեքենայի մասնակցությամբ․ կան տուժածներ


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և  «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 


Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a comment