Կոնկրետ աջակցություն՝ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին





Խուճապահար հայերը հրաժարվել են 500 հազար դրամով տոմս գնել` նախընտրել են սպասել եւս մի քանի օր, մինչեւ մեր կառավարությունը խելքի կգա։

Երեկ, վերջապես, Երևան վայրէջք կատարեց պատերազմի պատճառով Մերձավոր արևելիքի երկրներում տագնապով սպասող հայ տուրիստների վերադարձնող առաջին ինքնաթիռը։
Փետրվարի 28-ից սկսած պատերազմի 4-րդ օրը 450 սպասող հայ տուրիստներից ընդամենը 90-ն է երեկ կարողացել օգտվել Մասկատ-Երևան գերթանկ չվերթից։

Հատուկ չվերթով ինքնաթիռում կար 180 տեղ։ Չվերթը կազմակերպել է FlyOne ընկերությունը, տոմսերը վաճառվել են 492 000 դրամով։

Արտակարգ իրավիճակում Հայաստանի կառավարության աջակցությունը եղավ այն, որ նախ չսուբսիդավորվեց չվերթը, մյուս կողմից կոնկրետ աջակցություն դարձավ ՔՊ-ական պատգամավորի բիզնեսին։
Հայտնի չէ, թե քանի ավիաընկերությունների հետ է բանակցել հայկական կառավարությունը, ինչ գներ են առաջարկվել և ինչու է ընտրվել FlyOne ավիաընկերությունը։
Հանրության մի մասը նշել է, որ պատերազմի երկրորդ օրը հայ գործարարներից Սամվել Թադևոսյանը առաջարկել էր համատեղ ուժերով վարձել ինքնաթիռ՝ սուբսիդիայի հնարավորությամբ հայերին Դուբայից վերադարձնելու համար, սակայն առաջարկը մնացել է անպատասխան։

ՀՀ ԱԳՆ-ն համագործակցել է FlyOne ավիաընկերության հետ։
ԱՄԷ-ում հայկական դեսպանատունը կազմակերպել է օդանավակայան հասնելը ու անվճար տեղափոխել մեր 90 հայրենակիցներին Մասկատ, որպեսզի Երևան գան։
Արդյունքում հայերի միայն 20–25 տոկոսն է վերադարձել։
Բացառիկ գերթանկ գներով տոմսերի իրացումը չի հաջողել FlyOne- ավիաընկերությանը, օդանավն իջել է փաստացի կիսադատարկ։
Պաշտոնապես հաղորդվել է, որ 115 ուղևոր է վերադարձել, որոնցից 90-ն է հայ։

Գրել է լրագրող Սյուզի Բադոյանը




դիտվել է 58 անգամ

Leave a comment