«Իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով է, որ քաղաքական հետապնդումներն առարկայական են դարձել, նաև այն դրսևորումներով, որ չի արտահայտվում իրավապահ համակարգում։ Աշխատանքից մարդկանց ազատելու՝ իրենց քաղաքական հայացքների համար, և ոչ միայն իրենց, իրենք կարող է նույնիսկ իշխանական հայացքներ ունենան, բայց քանի որ իրենց ծնողը, բարեկամը, հարազատը այլ քաղաքական հայացքներ ունի, էդ մարդուն ազատում եք աշխատանքից, սպառնում եք չնշանակել աշխատանքի։ Իրավական երկրում նման հայտարարություններին անմիջապես հաջորդելու էր քրեական վարույթի նախաձեռնումը»,- դիմելով ԱԺ-ում 2025-ի հաղորդում ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Շարունակելով՝ պատգամավորն ասաց․ «Ձեր օբյեկտիվությունը միայն արտահայտվում է, ցավոք, իշխանական հայացքներ ունեցող հատվածի վրա։ Ընդդիմադիր հատվածի վրա ուղիղ հակառակը, բացարձակ սուբյեկտիվ վարքագիծ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: