ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տիկին Գրիգորյան, շատ լավ է, որ այստեղից ասում եք՝ մենք մեծ մարդիկ ենք, պետք է այսպես խոսենք, բայց շատ վատ է, որ ԱԺ ամբիոնն օգտագործում եք դեռահասների ֆլիրտին բնորոշ ինչ-որ արտահայտություններ անելու համար, ինչ է նշանակում ԱԺ փոխնախագահին ասել՝ ես ձեր մտքից դուրս չեմ գալիս, հոգեբանի դիմեք, այդ ինչ արտահայտություն է, դրա ադեկվատ պատասխանը որն է՝ դուք իմ ճաշակով չեք, իմ մտքում չեք կարող լինել, դա է՞»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հարց ուղղելով Գրիգորյանին՝ Ալեքսանյանը նշեց. «Կարող է գիտեք ամբողջ աշխարհի բիզնեսները պետք է կամ Քոչարյանինը լինեն, կամ Քոչարյանի խնամունը լինեն, կամ Քոչարյանի խնամու եղբորը լինեն, կամ խնամու եղբոր քենունը լինեն, այս երկրում ուրիշ բիզնես չի՞ կարող լինել: Դուք այստեղ ձեզ արդարության մարտիկի տեղ դրած ինչ եք արել՝ ՔՊ-ից փախել թռել եք Վահե Հակոբյանի քաղաքական թիմ, հետո Հակոբյանի քաղաքական թիմից թռել եք Ռոբերտ Քոչարյանի թիմ: Տիկին Գրիգորյանի ընտրությունը չափազանց կանխատեսելի էր: Ձեզ թվում է՝ դուք կարող եք թոշակներից խոսել, հիմա մարդիկ նվազագույնը ստանում են 46 հազար թոշակ, ձեզ թվում է կարող եք գալ այստեղ մարդկանց աչքերին փոշի փչել, լո՞ւրջ եք ասում: Դուք Հայաստանի քաղցկեղն եք, որ նստած ծծել եք ՀՀ-ի արյունը, ՀՀ քաղաքացիների կյանքը, դուք դա եք արել: ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ՝ լինի Քոչարյանը, որ չգիտեմ՝ որտեղից եկավ ու միլիոնատեր դարձավ, լինի կալուգացին, որ չգիտես՝ որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է ՀՀ անկախությունը մատաղ անի իր շեֆի առաջ, լինի Սերժն իր Թաթոյանով, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս՝ հանգստի»: