Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել

ՀՀ կառավարությունը մարտի 5-ի նիստում որոշում կայացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 4-ի շրջանակներում Սյունիքի մարզում գտնվող մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին։Որոշման նպատակն է ապահովել Քաջարան–Ագարակ շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը։Ծրագրի հիմնական բաղադրիչներըԾրագիրը ներառում է՝

5 նոր տրանսպորտային հանգույցի կառուցում,

6 նոր վերգետնյա անցում,

2 նոր թունել՝ մոտ 985 մետր ընդհանուր երկարությամբ (ներառյալ պորտալները),

15 նոր կամուրջ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին և ներկայումս շարունակվում են։Նոր նախագծային փոփոխություններՆախագծային փոփոխությունների արդյունքում Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Մեղրի բնակավայրերում գտնվող ընդհանուր 88 հողամասերի ազդակիր հատվածներ ներառվել են ճանապարհի օտարման գոտու սահմաններում։Առանց այդ տարածքների հնարավոր չէ ապահովել շինարարական աշխատանքների իրականացումը, ուստի որոշմամբ առաջարկվում է դրանք ևս ճանաչել հանրության գերակա շահ։Օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։

Ծրագրի ծախսերը կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան–Քաջարան հյուսիսային ենթահատվածի հողերի օտարման համար նախատեսված միջոցների վերաբաշխման միջոցով։

Կարդալ ավելին

Leave a comment