«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է

«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետի երկարաձգման վերաբերյալ» նամակ-համաձայնագրին։Ծրագրի շրջանակում ներգրավված են ՎԶԵԲ-ի վարկային միջոցներ՝ 10 626 263 եվրո, ինչպես նաև ԵՄ ներդրումային դրամաշնորհ՝ 10 520 000 եվրո։ Միջոցներն ուղղված են Մեղրի համայնքում միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սահմանային անցակետի կառուցմանը։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է համաֆինանսավորել ԱԱՀ-ի գծով ծախսերը՝ շուրջ 2.1 մլն եվրո։Ժամկետների փոփոխությունԾրագրի իրականացումը հետաձգվել է «Covid-19»-ի և 44-օրյա պատերազմի հետևանքով։Շինարարական աշխատանքների համար 2023 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքվել «TANA ENERGY MANAGEMENT» ընկերության հետ։ Նախատեսված 920 օրվա փոխարեն սահմանվել է 980 օր, իսկ աշխատանքների մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին։2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքվել նաև «Roughton International Limited» ընկերության հետ՝ շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության նպատակով։Նոր ավարտի ժամկետԾրագրի իրականացման ընթացքում առաջացած տեխնիկական և գործառութային փոփոխությունները, այդ թվում՝ մաքսային մարմինների և ԱԱԾ գործառույթների փոփոխությունները, ազդել են շինարարության տեմպերի վրա և առաջացրել նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն։Կապալառուն ներկայացրել է նոր աշխատանքային գրաֆիկ, ըստ որի՝ շինարարության ավարտը նախատեսվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը։

Դրամաշնորհային համաձայնագրով դրամաշնորհային միջոցների հասանելիության վերջնաժամկետը, որը սկզբնապես սահմանված էր մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, հետագայում երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

Կարդալ ավելին

Leave a comment