ԱՄՆ-ն հնարավոր է շարունակի գործողությունները Իրանում առնվազն 100 օր․ Politico

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները մտադիր է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել առնվազն 100 օր։ Այն հնարավոր է նաև տևի մինչև սեպտեմբեր. հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Պենտագոնի ներքին փաստաթղթին։

Հրապարակման համաձայն՝ հրամանատարության խնդրանքը ցույց է տալիս, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը «կարող է տևել զգալիորեն ավելի երկար», քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբում հայտարարել էր։

Նա կանխատեսել էր, որ գործընթացը կտևի չորս շաբաթ։ Politico-ն կարծում է, որ լրացուցիչ մասնագետների որոնումը նաև ցույց է տալիս, որ Սպիտակ տունը լիովին պատրաստ չէր հակամարտության հետևանքներին։

Մարտի 4-ին CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփի խորհրդականները մտահոգություն են հայտնել Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ և կոչ են արել վարչակազմին հնարավորինս շուտ ավարտել արշավը և «հռչակել հաղթանակ»։

Leave a comment