Հրդեհ՝ «Երևան մոլում»․ աշխատակիցները տարհանվել են

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել «Երևան մոլում»


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ 


Փրկարար ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է «Երևան մոլում», աշխատակիցները տարհանվել են։


Leave a comment