ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ գործողությունն իրականացնել 100 օր կամ մինչև սեպտեմբեր. Politico

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 4-5 շաբաթ ժամկետ էր նշել անհրաժեշտության դեպքում Իրանի վրա հարձակումներն ավարտելու համար:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ գործողության իրականացում առնվազն 100 օրվա ընթացքում, այն կարող է ձգձգվել նաև մինչև սեպտեմբերը ներառյալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Politico պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ներքին փաստաթղթի։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը երեկ հերթական անգամ վերանայել է Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակացույցը և հնարավոր է համարել դրա երկարաձգումը մինչև ութ շաբաթ՝ նախկինում հայտարարված 4-5 շաբաթվա փոխարեն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորսից հինգ շաբաթ ժամկետ էր նշել անհրաժեշտության դեպքում հարձակումներն ավարտելու համար։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնին խնդրում է ավելի շատ ռազմական հետախուզության սպաներ ուղարկել Ֆլորիդայի Տամպա քաղաքում գտնվող իր կենտրոնակայան՝ Իրանի դեմ գործողություններին առնվազն 100 օր, հավանաբար մինչև սեպտեմբերը ներառյալ աջակցելու համար»,-գրում է պարբերականը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ծանուցմանը։

Leave a comment